Երևան Գորիս ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը, երկու մարդ զոհվել է, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
«Նշվում է, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 10։58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ չի հաջողվում կապ հաստատել Երևանից Գորիս քաղաք գնացող ավտոմեքենայի վարորդի հետ։ Փրկարարները Սառնակունք գյուղի մոտակայքում՝ «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է ձորը գլորված (մոտ 30 մ) «Nissan» մակնիշի ավտոմեքենա, կա երկու զոհ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ փրկարարները ձորից դուրս են բերել Բ․ Խ․-ի (ծնված 1989թ․) և Ա․ Խ․-ի (ծնված 1982 թ․) դիերը, մոտեցրել շտապօգնության մեքենաներին: