Սեպտեմբերի 1-6-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում լաբորատոր անհամապատասխանության հիմքով արգելվել է Բրազիլիայից ու Վրաստանից վտանգավոր թռչնամիս ներմուծել Հայաստան, հայտնում է ՍԱՏՄ-ն։
Տեսչական մարմինը մանրամասնում է, որ արգելվել է Բրազիլիայից 69900 կգ թռչնամիս ներմուծել, որից 44400 կգ-ը՝ լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով, իսկ 25500 կգ-ը՝ ախտածին մանրէներ,ով այդ թվում՝ սալմոնելաներ ցուցանիշով, իսկ Վրաստանից թռչնամիս՝ 505,2 կգ՝ ախտածին մանրէներով, այդ թվում՝ սալմոնելաներ ցուցանիշով։
ՍԱՏՄ-ն տեղեկացնում է նաև, որ փաստաթղթային անհամապատասխանության հիմքով արգելվել է ՀՀ ներմուծել Վրաստանից (ծագման երկիրը՝ Ֆրանսիա) կաղնու տաշեղներ՝ գինեգործության մեջ օգտագործելու համար՝ 15 կգ։