Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ ժամանել է Կիև՝ մասնակցելու Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին, այս մասին Աննա Հակոբյանը հայտնել է Facebook-ում:
Նա հայտնել է, որ գագաթնաժողովին մասնակիցներն այցելել են պատերազմում զոհված երեխաների հիշատակին նվիրված ցուցահանդես։
«Պատերազմներում նահատակվող երեխաները մեր բոլորի՝ մեծերիս ձախողումն են. աններելի, անուղղելի, անվերականգնելի ձախողումը»,-գրել է նա։
Հոգեկան առողջության թեմայով այս գագաթաժողովն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայի նախաձեռնությամբ: Բացմանը ելույթ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Սեպտեմբերի 5-ին ԶԼՄ-ները հայտնել են, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ Հայաստանը Ուկրաինային մարդասիրական օգնությունն ուղարկել, որը փոխանցելու է անձամբ Հակոբյանը։