Ձեզ ենք ներկայացնում առաջիկա շաբաթվա՝ սեպտեմբերի 11-ից մինչև սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Շատ ծրագրեր այս օրերին պետք է արմատապես վերանայել։ Անհրաժեշտ է ընտրել ճիշտ ռազմավարություն և մարտավարություն անձնական և գործարար հարաբերություններում:
Ցուլ
Շաբաթվա սկիզբը լավ ժամանակ է պլանների և ծրագրերի իրականացման համար: Աշխատավայրում կարող եք հաջողության հասնել։ Իսկ ահա անձնական կյանքում արժե գիտակցել առաջացած խնդիրը։
Երկվորյակ
Մի կորցրեք հավատը այն ամենի հանդեպ, ինչ անում եք: Աստղերն ասում են, որ դուք մոտենում եք նվիրական նպատակին։
Խեցգետին
Շաբաթվա սկզբին հնարավոր է պլանների որոշակի խափանում։ Արդեն չորեքշաբթի օրը ձեր առջև նոր հնարավորություններ կբացվեն։ Շաբաթ օրը շաբաթվա լավագույն օրերից մեկն է, օգտվեք հանգստանալու բարենպաստ պահից:
Առյուծ
Այս շաբաթը բավականին հաջող է կարիերայի առումով։ Հնարավոր են գայթակղիչ գործնական առաջարկներ։ Շատ հավանական են նաև նոր մարդկանց հետ ծանոթությունները։
Կույս
Այս շաբաթ դուք համեմատաբար հեշտությամբ կլուծեք բոլոր հարցերը։ Այնուամենայնիվ, զգույշ եղեք, որ դիմադրեք ամեն ինչի:
Կշեռք
Այս շաբաթը կարող է հարուստ լինել հանդիպումներով և ժամադրություններով: Գրեթե բոլորը ձեզ հաճույք կպատճառեն: Այժմ շատ բարենպաստ են ուղևորությունները, գործուղումները և ճանապարհորդությունները։
Կարիճ
Այժմ դուք կարող եք իրականացնել ցանկացած գաղափար: Աստղերը ձեզ հաջողություն են խոստանում գործնական և սիրային հարցերում։ Ավելի լավ է հանգստյան օրերը նվիրել ընտանիքին և տանը, նրանց, ում սիրում եք։
Աղեղնավոր
Երկուշաբթի օրը ցանկալի է ձեր առջև հստակ նպատակ դնել և հետևել դրան, այդ օրը կարող է հետաքրքիր և իրադարձություններով հագեցած լինել։ Կարևոր է ճիշտ բաշխել ուժերն ու էներգիան: Շաբաթվա կեսը հիանալի պահ է կարիերայի հետագա առաջխաղացման հիմքը կառուցելու համար: Հանգստյան օրերին հնարավոր են փոփոխություններ։
Այծեղջյուր
Հանգստացեք, քանի դեռ հնարավորություն կա: Շաբաթվա վերջին չարժե կենտրոնանալ ընտանեկան խնդիրների վրա, հարաբերությունները պարզելու փորձը չի հստակեցնի իրավիճակը։
Ջրհոս
Առաջիկա օրերին շատ հնարավորություններ կլինեն, բայց կավելանան նաև պարտականությունները: Վճռականություն և ակտիվություն ցույց տվեք ցանկացած իրավիճակում։
Ձկներ
Լավ շաբաթ է նոր գաղափարներ և համարձակ նախագծեր ստեղծելու համար: Լսեք գործընկերների և ընկերների դիտողություններն ու խորհուրդները: