Երևանում սեպտեմբերի 14-16-ը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ սեպտեմբերի 17-ին երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում սեպտեմբերի 14-ին՝ Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-18-ը կեսօրից հետո առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։
Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-16-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։