Չանախ ՍՊԸ-ի «ապագայի» սննդամթերքը վաճառքի չի հանվել, հայտնել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Տեսչական մարմինը, արագ արձագանքելով ՀՀ քաղաքացու՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում արված գրառմանն այն մասին, թե այսօր՝ 15.09.2023թ, վաճառվում է «Ապագայի» սննդամթերք՝ մածուն «Չանախ», ժամկետը՝ 17.09.2023-25.09.2023, վերահսկողական գործողություններ է իրականացրել «Երևան Սիթի» ս/մ ցանցի Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող մասնաճյուղում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քաղաքացին մածունը վերցրել է սայլակի վրայից, որով խմբաքանակը բերվել է դարակաշարերի վրա տեղադրելու համար, անմիջապես նկատել է խախտումը և տեղեկացրել խանութի աշխատակիցին։ Սուպերմարկետի տնօրինությունն ընդունել է անուշադիր լինելու և ոչ պատշաճ մակնշմամբ սննդամթերք ընդունելու իր թերացումը, խմբաքանակը վաճառքի չի դրվել և վերադարձվել է արտադրողին: