Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների հրահրած անկարգությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ, հայտնել է ՀՀ ԱՆ-ն։
«Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, մի քանիսը հոսպիտալացվել են։ Նրանք այս պահին անցնում են բժշկական անհրաժեշտ հետազոտություններ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նրանցից 17֊ը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս է գրվել։ 16 տուժած շարունակում է ստանալ մարմնական թեթև վնասվածքներին համարժեք բուժում, իսկ 1-ը վիրահատվել է:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Հանրապետության Հրապարակում տեղի ունեցող իրադարձություններից, ձերբակալվածներից որևէ տեղեկություն չունեն, չենք տիրապետում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարության շենքի մոտ ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի են ունեցել բախումներ, ոստիկանությունը կիրառել է խլացուցիչ նռնակներ։