Ներկայացնում ենք առաջիկա շաբաթվա՝ հոկտեմբերի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Ձեզ հարկավոր է համառություն և հստակություն թե՛ գործերի, թե՛ ծրագրերի մեջ: Այս շաբաթ դուք կկարողանաք կարևոր անձնական հարց լուծել։ Հանգստյան օրերին աշխատեք ձեզ չծանրաբեռնել կենցաղային հոգսերով։
Ցուլ
Այս շաբաթ չպետք է հակառակվել համընդհանուր ընդունված կանոններին և հասարակական կարծիքին։ Դուք պետք է ցուցաբերեք հետևողականություն և ճշտապահություն:
Երկվորյակ
Ավելի դիվանագիտություն և որոշումների կայացման ճկունություն է պետք։ Լսեք ինտուիցիայի ձայնը և կհասնեք ձեր ճանապարհին:
Խեցգետին
Հանգստացեք, ավելի հաճախ ժպտացեք: Անձնական կյանքում իրադարձությունները կազատվեն պատրանքային գաղափարներից և մտացածին իդեալներից, չնայած գործընթացը միշտ չէ, որ կընթանա այնպես, ինչպես կցանկանայիք: Փորձեք հագուստի մեջ օգտագործել ավելի բաց, ուրախ երանգներ։
Առյուծ
Դուք այժմ գտնվում եք բավականին բարենպաստ պայմաններում։ Շարունակվում է գործնական և ստեղծագործական գործունեության շրջանը, որը թույլ է տալիս բացահայտել ձեր ստեղծագործական ներուժը և իրականացնել վաղուց մտածված ծրագրերը:
Կույս
Փորձեք այս շաբաթ ժամանակը դասավորել այնպես, որ կարողանաք ոչ միայն արդյունավետ աշխատել, այլև ճիշտ հանգստանալ։
Կշեռք
Այս շաբաթ ձեզ մոտ նկատվում է ակտիվության և արդյունավետության բարձրացում։ Կարող է տեղի ունենալ բնակության վայրի փոփոխություն և նոր ռոմանտիկ ծանոթություն:
Կարիճ
Դուք պետք է նայեք ինքներդ ձեզ և մտածեք այն մասին, թե ինչն է ձեզ հարկավոր, ինչն է ձեզ ուրախացնում և ոգեշնչում: Դրա համար պետք է պայքարել։ Եվ դուք կգտնեք երկար սպասված երջանկությունը:
Աղեղնավոր
Դուք ենթագիտակցորեն պատրաստ եք պայքարի և արմատական փոփոխությունների: Միայն գործեք ավելի մեղմ, եղեք ավելի բարի։ Ինքներդ ձեզ պահելով քաղաքավարության և առատաձեռնության սահմաններում՝ դուք կարող եք ստանալ անսպասելի առաջխաղացում կամ ճակատագրի ինչ-որ այլ, բայց ոչ պակաս հաճելի նվեր:
Այծեղջյուր
Այս շաբաթ կարևոր է ձեր գործողությունները պլանավորել առնվազն մի քանի քայլ առաջ: Ամեն դեպքում, հաշվարկեք բոլոր տարբերակները:
Ջրհոս
Փորձեք վերլուծել իրավիճակը և հասկանալ ուրիշների գաղտնի դրդապատճառները։ Կարգի բերեք այն ամենը, ինչին հասնում եք: Սա կօգնի ձեզ լույս սփռել կատարվածի իրական պատճառների վրա:
Ձկներ
Գալիս է բարենպաստ շրջան ստեղծագործականության և նորարարական գաղափարների համար։ Չորեքշաբթի օրը ցանկալի է զբաղվել ոչ թե ուրիշների, այլ սեփական գործերով։