Հայկական փոստային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն վերսկսել է «Յունիսթրիմ» համակարգով փոխանցումները, Armenia Today-ին ասաց փոստային ծառայության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը։
«Տեխնիկական խնդիր կար, որն արագ լուծվեց։ Երեկվանից «Հայփոստ»-ում «Յունիսթրիմ» համակարգով փոխանցումները վերականգնվել են»,- պարզաբանեց նա։ Ըստ Աբրահամյանի՝ փողերը փոխանցվում են թե՛ դրամով, թե՛ ռուբլով։
Համակարգի հետ կապված խնդիրների բացակայության մասին Armenia Today-ին հայտնեցին նաև ԿԲ «Յունիսթրիմ» ԲԲԸ-ի մամուլի ծառայությունից։
««Հայփոստ» ՓԲԸ-ում «Յունիսթրիմ համակարգով փոխանցումների թողարկումն իրականացվում է սովորական ռեժիմով, հաճախորդները կարող են փոխանցումներ ստանալ դրամով և ռուբլով։ Աշխատանքների կասեցման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- նշել են մամուլի ծառայությունից։