Ներկայացնում ենք առաջիկա շաբաթվա՝ հոկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Այս շաբաթ աշխատանքը կարող է կլանել ձեր ժամանակի մեծ մասը: Չորեքշաբթի օրը կարող է լինել շաբաթվա ամենադժվար և բարդ օրը, այնպես որ այդ օրը չպետք է հանկարծակի շարժումներ կատարեք: Հանգստյան օրերին ավելի լավ է տանը չմնալ։
Ցուլ
Ձեզ հարկավոր են այնպիսի հատկություններ, ինչպիսիք են դիմացկունությունը և սառնասրտությունը: Դրանք կօգնեն ձեզ այս շաբաթ տհաճ իրավիճակում չհայտնվել։
Երկվորյակ
Այս շաբաթը ձեզ էներգիայի պոռթկում կբերի, հատկապես նրանց, ովքեր առանց այդ էլ չեն սիրում հանգիստ նստել։ Հիանալի ժամանակ է ստեղծագործելու և սիրելու համար: Դուք կգրավեք մարդկանց ձեր ակտիվությամբ։ Փորձեք չկորցնել մտքի հստակությունը, ձեր գործողությունները պետք է լինեն ճշգրիտ և վճռական:
Խեցգետին
Մի ձգտեք մշտապես լինել առաջին շարքերում, հիմա ավելի լավ կլինի կարճ ժամանակով նահանջել դեպի ստվերը։ Աշխատավայրում հավանական են փոփոխություններ դեպի լավը, կհայտնվեն մասնագիտական աճի և նյութական բարեկեցության ամրապնդման նոր հնարավորություններ։
Առյուծ
Կարևոր է կենտրոնանալ գլխավորի վրա։ Ձեզ բնորոշ տրամաբանությունն ու ողջախոհությունը ձեզ կփրկեն անլուրջ արարքներից։
Կույս
Այս շաբաթ փորձեք հստակ պարզել, թե արդյոք ձեզ գոհացնում է այն դերը, որն այժմ կատարում եք: Նայեք շուրջը և առանց պատրանքների նայեք ձեր կյանքին, քանի որ եկել է կառուցողական փոփոխությունների պահն ինչպես կարիերայում, այնպես էլ անձնական կյանքում:
Կշեռք
Շաբաթը բավական անկայուն և լարված է, բայց մի մոռացեք ինտուիցիայի մասին։
Կարիճ
Գրեթե կատարյալ շաբաթ է լավ գումար վաստակելու և անձնական կյանքը դեպի լավը փոխելու համար: Գալիս է ոչ թե հաղթահարման, այլ ներդաշնակության և ուրախության ժամանակը:
Աղեղնավոր
Հիմա բարենպաստ պահ է փոփոխությունների համար։ Դուք կզգաք թարմ ուժերի ներհոսք և նոր եռանդով կսկսեք աշխատել։
Այծեղջյուր
Ցանկալի է նախ մտածել, հետո գործել ու խոսել։ Երեքշաբթի օրը հաջող կլինի մտավոր գործունեության համար։
Ջրհոս
Այս շաբաթ դուք կարող եք չափազանց խորասուզվել ձեր շրջապատի գործերի մեջ։ Դուք կցանկանաք նոր գիտելիքներ ձեռք բերել, ինքնակատարելագործվել, առաջ գնալ։
Ձկներ
Այս շաբաթ սպասվում են բազմաթիվ հետաքրքիր հանդիպումներ, զանգեր, շփումներ ինչպես անձնական, այնպես էլ գործնական հարթություններում: Հանգստյան օրերին կարող եք կատարել ամենախենթ ու ռիսկային քայլերը, գլխավորը՝ վստահ լինել ձեր իրավացիության մեջ, ոչ մեկին չխանգարել և չարիք չցանկանալ: