Հոկտեմբերի 14-18-ն անցկացվելու է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը, այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնել են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը և «Սքայբոլ» ավիաընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը։
Նրանք հայտնել են, որ փառատոնին շուրջ 20 օդապարիկներ կլինեն ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից։ Նաիրի Բարսեղյանը տեղեկացրել է, որ թռիչքները նախատեսված են իրականացնել Երևանում՝ Հանրապետության հրապարակից, Գառնիից, իսկ վերջին թռիչքը կլինի Ապարանի ջրամբարի տարածքից։
Անդրադառնալով զբոսաշրջության ցուցանիշներին, Սիսիան Պօղոսեանը հայտնել է, որ սեպտեմբերին ՀՀ է այցելել 260 հազար զբոսաշրջիկ։ 2023-ի 9 ամիսներին, նրա խոսքով, ընդհանուր առմամբ, 1 մլն 850 հազար զբոսաշրջիկ էր այցելել ՀՀ։
«Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ 49 տոկոսով ավելի է։ Զբոսաշրջիկներ ենք ունեցել հիմնականում ՌԴ-ից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից ու Գերմանիայից»,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։