Դալարիկ-Քարակերտ երկաթուղային հատվածի երթևեկությունը վերականգնվել է, հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը։
«ՀԿԵ-ի ձեռնարկած վթարավերականգնողական լայնածավալ աշխատանքների արդյունքում հոկտեմբերի 16-ից վերականգնվել են ուղևորափոխադրումները»,- հայտնում են ընկերությունից։
Նշվում է, որ այս ժամանակահատվածում չեղարկվել էին Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային ուղևորատար գնացքները, իսկ Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային չվերթն իրականացվել էր ժամանակավոր սխեմայով։
«ՀԿԵ-ն հերթական անգամ հայցում է ուղևորների և ընկերության գործընկերների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին բեռնատար գնացքը դուրս էր եկել ռելսերից։ Արդյունքում՝ վնասվել էր ոչ միայն շարժակազմը, այլև վնաս էր պատճառվել երկաթուղային գծին և կոնտակտային ցանցին։