Պարեկներն արցախցիներին 100 հազար դրամ տուգանում են՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով, Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Ամեն ինչ կորցրած արցախցիներին պարեկները 100 հազար դրամ տուգանում են՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով… Է՛ս ա եվրոփարիսեցիների հոտնկայս ծափահարություններին արժանացած «ժողովրդավարությունը»,- գրել է նա։
Մելիքյանը հայտնել է այդպիսի 7 դեպքի մասին։