2020 թվականի 44-օրյա պատերազմում անմահացած Լևոն Մարտիրոսյանի ծնողները զույգ աղջիկներ են ունեցել, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
«Ուղիղ երեք տարի առաջ այս օրը Լևոնը դուրս եկավ տանից ու այլևս չվերադարձավ․ 2023-ի նույն օրը մենք տուն ենք տանում մեր զույգ աղջիկներին։ Մեր ուրախություններն են, մեր տան լույսը նորից վառեցին։ Հույս ունենք, որ երեխաները մի քիչ կսփոփեն մեր ցավը և կշարունակենք նրանցով ապրել»,-ասել է Լևոն Մարտիրոսյանի մայրը՝ Ցողիկ Մարտիրոսյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ շարունակում են աջակցել զոհված զինծառայողների այն ծնողներին, ովքեր ցանկանում են կրկին երեխա ունենալ։
Մանրամասները՝ տեսանյութում։