Առաջիկա շաբաթվա՝ հոկտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Որքան հեշտ կլինի շաբաթվա սկզբին, այնքան դժվար՝ դրա վերջում, հատկապես՝ ֆինանսական հարցերում: Հետեւաբար, փող մի վատնեք:
Ցուլ
Շաբաթվա առաջին կեսին ընկերների հետ հանդիպումները կարող են չնախատեսված և բոլորովին տհաճ հանգամանքներով լի լինել։ Պետք չէ բոլորին պատմել ձեր ծրագրերի մասին։
Երկվորյակ
Հնարավոր է, որ այս շաբաթ բարձրացնեն ձեր պաշտոնը։ Մի բան, որին այդքան երկար ու համառորեն ձգտում էիք:
Խեցգետին
Շաբաթը խոստանում է հանգիստ լինել: Դուք կարող եք և՛ վարկ ձեւակերպել, և՛ արձակուրդ պլանավորել։
Առյուծ
Առաջիկա 7 օրվա ընթացքում դուք պետք է պատրաստ լինեք բազմազան իրադարձությունների:
Կույս
Առաջին պլան են մղվում գործընկերային հարաբերությունները։
Կշեռք
Շաբաթվա սկզբին սկսված սիրավեպը կարող է վերածվել ավելիի։ Հետևաբար, ուշադիր եղեք շրջապատի նկատմամբ։
Կարիճ
Եթե տանն ամեն ինչ ներդաշնակ է, ապա աշխատանքի մեջ հնարավոր են շեղումներ և թյուրիմացություններ: Որպեսզի դա տեղի չունենա, առավելագույն ուշադրություն դարձրեք աշխատանքին։
Աղեղնավոր
Շաբաթվա սկզբին կարևոր փաստաթղթեր ստորագրելու գործընթացը տեղափոխեք շաբաթվա երկրորդ կես:
Այծեղջյուր
Ֆինանսների հետ ամեն ինչ հարթ և հանգիստ կլինի: Շաբաթվա ավարտին նախատեսվում է նաև ռոմանտիկ ժամադրություն: Ոչ մի դեպքում մի հրաժարվեք դրանից։
Ջրհոս
Այս շաբաթ առավել մեծ ուշադրություն դարձրեք ձեզ վրա, ձեր առողջությանը և հասարակության մեջ ձեր դրսևորմանը:
Ձկներ
Հնարավոր է, որ շաբաթը, որը ոչ այնքան դրական է սկսվել, ավարտվի գեղեցիկ հանգստյան օրերով։ Կարևորը ձեր ժամանակը ճիշտ կառավարելն ու առաջնահերթությունները ճիշտ սահմանելն է։