Բոլորս ուզում ենք հանդիպել հենց այդ մարդուն, որի հետ երջանիկ կապրենք, Doctorpiter-ի հետ զրույցում ասել է հոգեբան Միխայիլ Լաբկովսկին՝ նշելով, որ դա միանգամայն իրական է։
Նրա խոսքով՝ կարևորը սեփական զգացմունքները հասկանալն է։
«Հոգեբան Ռոբերտ Ստերնբերգը հորինել է եռաչափ մոդել, որի բոլոր մասերի համընկնման դեպքում կարելի է խոսել հենց այդ իսկական սիրո մասին»,-նշել է Միխայիլ Լաբկովսկին:
Ստերնբերգի մոդելը, նրա խոսքով, բաղկացած է երեք բաղադրիչ ունի։
«Առաջինը կիրքն է։ Սա ուժեղ սիրահարվածության, ուժեղ գրավչության զգացողությունն է: Շատերը կիրքը շփոթում են սիրո հետ, բայց իրականում դա դրա միայն մեկ բաղադրիչն է: Իրական զգացմունքի համար շատ ավելին է պահանջվում»,-ասել է հոգեբանը։
Երկրորդ բաղադրիչը, նրա խոսքով, մտերմությունն է։
«Սա շատ ավելի խորը և կարևոր բան է։ Եթե մարդկանց միջև կա մտերմություն, չհասկանալու կամ ինչ-որ բան սխալ անելու վախ չկա: Միևնույն ժամանակ, նրանք չեն միաձուլվում, յուրաքանչյուրն ապրում է իր կյանքով, քանի որ վստահում է իր սիրելիին»,-հավելել է հոգեբանը։
Երրորդը պարտավորություններն են։
«Եթե կիրքն ու մտերմությունը պատմություն են հոգու մասին, ապա պարտավորություններն արդեն ավելի աշխարհիկ բաղադրիչներ են: Սիրելին սկսում է պատասխանատվություն զգալ մյուսի համար: Մարդիկ սկսում են ապագայի ծրագրեր կազմել, հոգ տանել միմյանց մասին»,-ասել է նա։