Աստղագուշակ՝ առաջիկա շաբաթվա՝ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածի համար։
Խոյ
Այս շաբաթը հարմար է տարբեր գործընկերների հետ կապեր հաստատելու և հարաբերությունները կարգավորելու համար։ Եթե մտերիմները օգնության համար դիմեն ձեզ, փորձեք հնարավորության դեպքում աջակցություն ցուցաբերել:
Ցուլ
Շաբաթվա կեսին փորձեք դադարեցնել ցանկացած վեճ։ Չափազանց ինքնավստահությունն այս փուլում ձեր դաշնակիցը չէ:
Երկվորյակ
Դուք լի կլինեք լավատեսությամբ և կենսունակությամբ, ինչը թույլ կտա հեշտությամբ հաղթահարել ցանկացած խոչընդոտ և հասնել հաջողության և ձեր առջև դրված նպատակներին: Հետաքրքիր մարդկանց հետ շփումը թույլ կտա ձեզ գտնել լրացուցիչ վաստակի աղբյուր:
Խեցգետին
Այս շաբաթ աշխատանքը ձեզ համար կլինի գործունեության ամենակարևոր ասպեկտներից մեկը: Երեքշաբթի օրը հաջող կլինեն ուղևորություններն ու գործուղումները, ճանապարհորդությունների սկիզբը: Ցանկացած դժվարություն կհաղթահարեք, եթե չհանձնվեք։
Առյուծ
Փորձեք սպասողական դիրք զբաղեցնել, ուժ կուտակել և զինվել գիտելիքներով ու իմաստությամբ։
Կույս
Այս շաբաթ զգուշությունն ու իմաստությունը ձեր հիմնական դաշնակիցներն են: Հանգստյան օրերը փորձեք լցնել ինտելեկտուալ բովանդակությամբ՝ գնացեք թատրոն, գիրք կարդացեք։
Կշեռք
Դուք լավատեսություն կցուցաբերեք ամբողջ շաբաթվա ընթացքում և դրանով կգրավեք շրջապատողներին։ Ցանկալի է հրաժարվել ռիսկային կամ արկածախնդիր առաջարկներից։
Կարիճ
Կյանքը լի է անակնկալներով և բազմազան իրադարձություններով։ Ամեն ինչ կորոշվի ձեր օգտին։
Աղեղնավոր
Այս շաբաթ դուք ակնհայտորեն ստիպված կլինեք քշատ աշխատել։ Ինչ էլ որ անեք, գործունեությունը կպահանջի հսկայական լարվածություն և նվիրվածություն:
Այծեղջյուր
Այս շաբաթ դուք պարզապես պետք է ալտրուիզմ դրսևորեք՝ կատարելով ինչ-որ չափով բարի և անշահախնդիր արարք։ Սա առնվազն թույլ կտա ձեզ կարևոր և անհրաժեշտ մարդ զգալ։
Ջրհոս
Շուտով ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել, բայց առայժմ չպետք է առանձնանաք թիմից։ Աշխատավայրում հատուկ նվաճումներ չեն սպասվում։ Կիրակի օրը ձեզ կհաջողվի լուծել տնային խնդիրների մեծ մասը։
Ձկներ
Ամեն ինչ լավ է ընթանում, եթե չհաշվենք ծուլությունը։ Եթե հաղթահարեք այն , ապա ամեն ինչ հիանալի կլինի: Հակառակ դեպքում ձեզ լուրջ խնդիրներ են սպասվում։