Հոկտեմբերի 29-ից «Պոբեդա» ավիաընկերությունը մեկնարկել է Սոչի- Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը։
Տոմսերի մոնիտորինգը ցույց է տալիս, որ Սոչիից Գյումրի և հետադարձ տոմսերը հասանելի են հոկտեմբերի 31-ից, իսկ գինը տատանվում է 3070-ից 7230 ռուբլի (13500-31000 ՀՀ դրամ)։ Դատելով փոխադրողի կայքում տեղադրված տեղեկատվությունից, պլանավորվում է իրականացնել օրական մեկ չվերթ։
Սոչիից թռիչքը նախատեսված է ժամը 8:30-ին, ժամանումը Գյումրի՝ 10:45-ին: Մեկնումը Գյումրիից նախատեսված է 11:45-ին, ժամանումը Սոչի՝ 12:10-ին: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 4 անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ և կիրակի:
Նոր ուղղությունով թռիչքներ իրականացնելու մասին ավիաընկերություը հայտնել էր դեռևս ամռանը։