Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը 2024թ․ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է, որ 495 մլդ դրամ կտրամադրեն Սևանի իշխանի պաշարների վերականգնման հիմնադրամին։ «Ծրագրով իշխանը «կվերադառնա» Սևան ու հաջորդ տարվանից շրջակա միջավայրը կբյուջետավորի այս ծրագիրը»,- ընդգծել է նախարարը՝ հույս հայտնելով, որ կառավարման համակարգն էլ նախարարության կողմից կիրականացվի։
Նա նաև հավելել է, որ 15 մլն դրամ է նախատեսվում հատկացնել Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման գործընթացի համար։
Նախարարը հավաստիացրել է, որ Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերը ամենօրյա ուշադրության կենտրոնում են․ շուրջ 55 դիտակետում արձանագրել են, որ ջրային պաշարների մակարդակի բավականին անհանգստացնող նվազում կա։ Սիմիդյանը հայտնել է, որ մի շարք քայլերով կկարողանան բացասական դինամիկան ուղղել և դրականի վերածել։
Սիմիդյանը նաև անդրադարձել է Արաքս գետի աղտոտման մասին հարցին՝ հավաստիացնելով, որ խնդրի կարգավորման համար ակտիվ աշխատում են Իրանի գործընկերների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում