Նոյեմբերի 1-ին ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակչուհի Անահիտ Կարապետյանը և հայտնել, որ առավոտյան գալով աշխատանքի վայր հայտնաբերել են, որ թիվ 83 մանկապարտեզի 2 պատուհանափեղկերը վնասվել են կրակոցի հետևանքով, գրում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ որ անհայտ անձը կամ անձինք հոկտեմբերի 31-ին, ժամը 15:00-ից 15:30-ն ընկած ժամանակահատվածում ատրճանակով կրակել և վնասել են մանկապարտեզի պատուհանները՝ պատճառելով նյութական վնաս:
Բարեբախտաբար տուժածներ չկան: