Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև մառախուղ։ Նոյեմբերի 5-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-ին կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արցախում սպասվում է կարճատև անձրև։ Ցերեկն սպասվում է +20-ից 24 աստիճան տաքություն, գիշերը՝ +9-ից+13։
ՆԳ նախարարը 2024թ․ ՃՏՊ-ների թվի նվազումը կապել է պարեկային ծառայության աշխատանքի հետ
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը 2024թ․ ՃՏՊ-ների թվի նվազումը կապել է պարեկային ծառայության աշխատանքի հետ։ Հանրային հեռուստաընկերության եթերում նա հայտնել է,...