Լույս աշխարհ է եկել 2020թ. հոկտեմբերի 10-ին 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած Գևորգ Խաչատրյանի համանուն կրտսեր եղբայրը:
«Անդառնալի կորստից հետո լույս է մտել մեր տուն, որով պետք է սփոփվենք: Շատ եմ ցանկակցել, որ մյուս տղաս՝ Արթուրը, եղբայր կամ քույր ունենա»,- ասում է նորածնի մայրը՝ Լիլիթը, ավելացնում, որ պետք է ապրել, պայքարել ու նոր կյանք տալ:
Նա պատմել է, որ անմահացած որդու մասին գիրք է հրատարակել, որտեղ զետեղված են նրա հետ ունեցած խոսակցություններն ու հուշերը: