Պետական եկամուտների կոմիտեն հերքել է ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը, թե հայ-վրացական սահմանային անցակետերում շուրջ 600 բեռնատար է կուտակվել։ ՊԵԿ-ից տեղեկացրել են, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
«Կոմիտեն հայտնում է, որ Բագրատաշենի անցակետը գործում է բնականոն հունով, սակայն որոշ ծանրաբեռնվածությամբ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հայկական կողմը մշտական կապի մեջ է վրաց գործընկերների հետ և նմանատիպ իրավիճակ ստեղծվելու դեպքում օպերատիվորեն արձագանքվում և կարգավորվում են առաջացող խնդիրները: Այս պահի դրությամբ՝ վրացական կողմից անցակետում բեռնատարների կուտակումների վերաբերյալ որևէ ահազանգ հայկական կողմը չի ստացել»,- ընդգծել են ՊԵԿ-ում։
Հավելել են, որ Բագրատաշենի մաքսային անցակետում բեռնատար տրանսպորտային միջոցների օրական թողունակությունը գերազանցում է 300-ը, հետևաբար, ըստ ՊԵԿ-ի, նույն տրանսպորտային միջոցը չի կարող մի քանի օր շարունակ մնալ անցակետում և չհատել սահմանը: