Լոնդոնի Իլինգ թաղամասում վանդալիզմի է ենթարկվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, X-ի իր էջում հայտնել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։
«Կարծես թե հավանական մեղավորներ կան»,- գրել է Սնելը՝ նշելով, որ թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամներն ավելի վաղ մասնակցել են հուշահամալիրի բացմանը:
Նրանք ցուցադրել են իրենց «ֆաշիստական» ժեստերը՝ ներկաներին ահաբեկելու համար։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։
2022 թվականի ապրիլին նմանատիպ վանդալիզմ էր իրականացվել Բրյուսելի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի նկատմամբ։ Խաչքարի վրա կարմիր ներկով պատկերվել էր Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության սիմվոլիկան, որի հովանավորությամբ ստեղծվել է «Գորշ գայլեր» կազմակերպությունը։