Երևանում երկրորդ անգամ կանցկացվի կրթական կոնգրես՝ սթրեսային կրթական գործընթացին երեխաների հարմարվելու թեմայով, հայտնում են միջոցառման կազմակերպիչները՝ «Երիտասարդ առաջնորդների աջակցության հիմնադրամ» Գորչակովի հիմնադրամի և Մոսկվայի քաղաքապետարանի աջակցությամբ։ Տեղեկատվական գործընկեր՝ Armenia Today։
Համագումարին կմասնակցեն կրթության և հոգեբանության ոլորտի հայրենական և արտասահմանյան փորձագետներ, ինչպիսիք են՝ ֆիզիկոս Դմիտրի Պոբեդինսկին, Summerhill դպրոցի փոխտնօրեն Հենրի Ռեդհեդը, մաթեմատիկական գիտությունների դոկտորը, մաթեմատիկայի Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիչ Սմբատ Գոգյանը, կլինիկական հոգեբան և Նոյֆելդի ինստիտուտի ուսուցչուհի Դեբորա ՄաքՆամարան, Soundball-ի խոսքի ռազմավարությունների տեխնիկայի համահեղինակ Իոաննա Գեորգիևսկայան, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:
«Միջոցառման ընթացքում մասնակիցները կխոսեն ժամանակակից դպրոցում հաջող ուսուցման համար անհրաժեշտ հմտությունների և կարողությունների, սթրեսի պայմաններում երեխաների կրթական գործընթացին արդյունավետ հոգեբանական հարմարվելու մասին: Փորձագետները հատուկ ուշադրություն կդարձնեն նոր սերնդի մոտ գիտության և մշակույթի նկատմամբ հետաքրքրության խթանման հետ կապված դժվարություններին, ինչպես նաև բացասական իրադարձությունների ազդեցությանը երեխայի հոգեբանության վրա»,- նշել են համագումարի կազմակերպիչները։
«Նոր ժամանակ՝ արդյունավետ կրթություն» համագումարը կանցկացվի նոյեմբերի 11-12-ը․ այն համախմբելու է ավելի քան 500 ուսուցիչների և ծնողների:
«Նոր ժամանակ՝ արդյունավետ կրթություն» համագումարը Երևանում առաջին անգամ տեղի էր ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 30-ին։