Ավելի քան 35 հայ մոդելավորողներ և արտադրողներ դեկտեմբերի 2-ին և 3-ին Կալիֆոռնիայում կցուցադրեն իրենց աշխատանքները, տեղեկացնում է Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատը Facebook-ում։
«Արդեն երկրորդ տարին անընդմեջ մենք վերադառնում ենք ցուցադրելու մեր վերջին ցուցանմուշները, որոնք նախագծվել և արտադրվել են Հայաստանում և ներկայացվել ձեզ Pop Up նորաձևության ինտերակտիվ ցուցադրության միջոցով»,- ասված է հաղորդագրությունում։
ԱՄՆ-ում իրենց արտադրանքը կներկայացնեն այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Catramide, Fem, Light Affect, Shabeeg, Just Black, 4tyseven Jewelry, Ananyan, COXY և այլն։
Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի, Armenia Empowered շարժման և հայկական ապրանքների Կալիֆորնիայի Buy Armenian ցանցի կողմից։ Ցուցադրությունը տեղի կունենա Գլենդելի Solar Studios-ում դեկտեմբերի 2-ին և 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:00-ից մինչև 18:00-ն:
ՆԳՆ-ն արագացրել է Արցախի բնակիչներին ՀՀ քաղաքացիություն տալու ընթացակարգը
Լեռնային Ղարաբաղից փախստականի կարգավիճակ ստացած հարկադիր միգրանտները արագացված ընթացակարգով կկարողանան Հայաստանի քաղաքացիություն ստանալ, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Դրա համար...