«Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը վերականգնելու է Գյումրու «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում գտնվող, Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» գեղարվեստական ֆիլմից հայտնի պատմական տունը կամ, ինչպես գյումրեցիներն են անվանում, «Վառեմ-մարեմ» տունը, հայտնում են հիմնադրամի կայքից:
Բարեգործական հիմնադրամը մտադիր է վթարային շենքը վերակառուցումից հետո նվիրաբերել Գյումրի քաղաքին։
Նշվում է, որ այս պատմական կառույցը վերապրել է երկու երկրաշարժ՝ 1926 և 1988 թվականներին։ Այստեղ են նկարահանվել «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի տեսարանները, որից ի վեր շենքը դարձել է գյումրեցիների և հյուրերի սիրելի վայրը, որոնցից շատերը հատուկ գալիս են քաղաք՝ տեսնելու հայտնի շենքը և լուսանկարվելու «Վառեմ-մարեմ» տան պատշգամբի ֆոնին: