Հայաստանում ԵՄ գրասենյակը ցավակցություն է հայտնել ԵՊՀ-ում հրդեհի հետևանքով զոհվածի ընտանիքին։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհվածի ընտանիքին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ և լիակատար ապաքինում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն Armenia Today-ին հաստատել էր լուրը, որ ԵՊՀ-ում հրդեհ է բռնկվել։ Նա հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ էր ներկայացրել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում տեղի է ուենցել պայթյունից, որի հետևանքով կա զոհ և տուժածներ։