Հանրապետության տարածքում նոյեմբերի 18-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։
Նոյեմբերի 19-ին, 21-ին առանձին շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Առանձին հատվածներում կդիտվի նաև մառախուղ։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 18-21-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 18-ին և 19-ին, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերն սպասվում է անձրև։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 16-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 16-ի կեսօրից հետո սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։...