Այս տարի Հայաստանը զբոսաշրջության աճով 6-րդ տեղում է՝ զիջում ենք Կատարին, Սաուդյան Արաբիային և մի քանի այլ երկրների, խորհրդարանում տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մեր մոտ զբոսաշրջությունը 2010թ․ համեմատ աճել է մոտ 25 տոկոսով, որը աճի չափով աշխարհում 6-րդն է»,- ընդգծել է նա։
Նախարարի խոսքով՝ զբոսաշրջիկների թվի առումով հասել են իրենց առջև դրված բոլոր նպատականերին։ «Մեր առջև դրված բոլոր գլոբալ թիրախներին հասել ենք։ Կառավարության ծրագրով սահմանել էինք, որ 2026թ․ 2,5 մլն զբոսաշրջիկ ունենանք, 2023թ․ համարյա հասել ենք այն թիրախին, որը դրված էր 2026թ․»,- ասել է նա։շ
Մանրամասները՝ տեսանյութում