Խաչի լեռնանցքով ճանապարհն այսօր չի բացվի, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանի տեղեկացմամբ՝ շարունակվող առատ ձյան պատճառով Գուդաուրի-Կոբի ճանապարհի փակ հատվածը մինչև նոյեմբերի 21-ը չի բացվի։
Նշվում է, որ եթե ձնահոսքի վտանգ չլինի, ձնամաքրման աշխատանքները կվերսկսվեն նոյեմբերի 21-ի առավոտյան փակ տարածքի երկու կողմից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետում եղանակային վատ պայմանների պատճառով մեծ խցանում է գոյացել։
Նոյեմբերի 7-ին ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը հայտարարել էր, որ նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ կկրճատվի Լարսի անցակետով տարանցումը և խորհուրդ տվեց վարորդներին օգտվել Ադրբեջանի տարածքով այլընտրանքային ուղիներից։