Ուելս ֆուտբոլային ակումբի երկրպագուները գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, հարվածներ են հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն՝ պարզաբանելով Երևանում տեղի ունեցած Հայաստան-Ուելս հանդիպումից առաջ տեղի ունեցած միջադեպը։
Նախարարությունից մանրամասնում են, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին՝ ժամը 1.18-ի սահմաններում։ Պուշկինի փողոցում տեղի ունեցած վիճաբանությունն ու ծեծկռտուքն այնուհետև շարունակվել է Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում:
Նույն օրը՝ ժամը 1.39-ին և 1.43-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Արամ Խաչատրյանի արձանի մոտ մի քանի քաղաքացիներ ծեծի են ենթարկում մի քաղաքացու: Նշված վայրեր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբերը պարզել են, որ Պուշկինի փողոցի 43 հասցեի մոտ Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև ծագել է վիճաբանություն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել Ուելսի՝ 15 և Նոր Գվինեայի՝ 1 քաղաքացի։ Եվս 16 անձ ոգելից խմիչքի ազդեցության տակ հասարակական վայրում երևալու հիմքով ձերբակալվել, տարվել են բաժին, այնուհետև ազատ են արձակվել։ Կազմված փաստաթղթերը և 16 անձինք ներկայացվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելի վաղ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ուելսի ֆուտբոլային երկրպագուների միջադեպի առնչությամբ, որը տեղի էր ունեցել Հայաստան-Ուելս ֆուտբոլային խաղից առաջ, ՔԿ-ն մեկ քրեական գործ է հարուցել։ Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան (FAW), BBC-ի փոխանցմամբ հաղորդել էր, որ իրավապահները Հայաստանում Ուելսի 32 երկրպագուի էին ձերբակալել՝ նշելով, որ խաղին ընդառաջ Երևան էր ժամանել մոտ 1200 երկրպագու։
Հիշեցնենք, որ Հայաստան-Ուելս ֆուտբոլային հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի մասին ասածներս․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ՀՀ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ...