Երևանում և Աշտարակում 2 տարեկան երեխաներ են արգելափակվել ավտոմեքենայում, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մասնավորապես, նոյեմբերի 24-ին, ժամը 08։41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցի թիվ 59 շենքի մոտակայքում 2 տարեկան երեխան արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի դուռը և դուրս բերել Լ․ Մ․-ին (ծնված 2021 թ․)։
Նույն օրը՝ ժամը 09։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չոլաքյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայի դուռը փակվել է, երեխան մնացել է ներսում։
Դեպքի վայր է մեկնած փրկարարները բացել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի դուռը․ ներսում է գտնվել Վ․ Թ․-ն (ծնված 2021 թ․)։