ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) մեղադրել է Անկարային՝ Թուրքիայի հայկական եկեղեցիների համար սպառնալիք ստեղծելու մեջ և հայտարարել է երկրում քրիստոնյաների կրոնական ազատության սահմանափակումների մասին։
«2020 թվականի մայիսի 4-ին Էրդողանն օգտագործեց «ահաբեկչական թրի մնացորդներ» արտահայտությունը՝ որպես բորբոքված արտահայտություն՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը վերապրածներին։ Այնուհետև չարագործները մայիսի 8-ին հարձակվել են հայկական Ծնունդ Սուրբ Աստվածածին և մայիսի 23-ին Ստամբուլի Սուրբ Գրիգոր եկեղեցիների վրա, իսկ Հրանտ Դինք հիմնադրամն ստացել է մահվան սպառնալիքներ»,- ասվում է զեկույցում։
Զեկույցի հեղինակ Թուգբա Թանիերի-Էրդեմիրի խոսքով՝ մեծ թվով հարձակումների պատճառը պետական կառույցների անպատժելիությունն ու անփութությունն է, ինչպես նաև քաղաքական գործիչների հակահայկական հայտարարությունները։
«Կրոնական փոքրամասնություններին սպառնացող վտանգն ավելի լուրջ է դառնում, երբ թուրքական քաղաքականության ամենաբարձր օղակներն օգտագործում են խտրական, մարգինալացնող և քավության նոխազ հռետորաբանություն»,- գրել է նա:
Հանձնաժողովը բացահայտել է 2003-2022 թվականներին հայերի դեմ հարձակումների 34 դեպք, որից 29-ը՝ Ստամբուլում։ Միայն 2020 թվականի աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա Արցախյան պատերազմի ժամանակ երեք հայեր ենթարկվել են ոտնձգությունների և հարձակման, ասել է նա։
Թանիերի-Էրդեմին նշել է, որ Անկարան սահմանափակում է նաև հրեաների, հույների և այլ ոչ մահմեդական փոքրամասնությունների կրոնական իրավունքները։
Փետրվարին Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Կարո Փայլանը հարցում էր ուղարկել երկրի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուին՝ կապված ազգային փոքրամասնությունների և կրոնական կառույցների ղեկավարների դեմ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին տեղեկությունների հետ։