Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է նաև, որ ՀՀ տարածքում ևս կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նոյեմբերի 23-ին փրկարար ծառայությունը հայտնել էր, որ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ավելի վաղ հայտնել էինք, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նոյեմբերի 21-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնել էր, որ Կրոս լեռնանցքով ճանապարհը մասամբ բաց է, մասնավորապես՝ մաքրման աշխատանքների արդյունքում Գուդաուրի (Պոստ)-Կոբի հատվածում վերականգնվել է մարդատար երթևեկությունը։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհը.
Նոյեմբերի 20-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի վարչությունից հայտնել էին, որ Վերխնի Լարս մաքսակետը փակ է բոլոր տեսակի տրանսպորտի համար։