Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցներից մեկի մոտակայքում հողաշերտի փլուզման արդյունքում քաղաքացին հայտնվել է հողաշերտի տակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
«Նոյեմբերի 25-ին, ժամը 14։25-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցներից մեկի մոտակայքում հողաշերտի փլուզման արդյունքում քաղաքացին հայտնվել է հողաշերտի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Փրկարարները տուժածին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Մ. Մկրտչյան փողոցում կոյուղատար խողովակի անցկացման համար նախատեսված փոսում (մոտ 4 մ) տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով քաղաքացի Ս․ Հ․-ն (ծնված 1962 թ․) կիսով չափ հայտնվել է հողաշերտի մեջ (մոտ 1մ)։