Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բակում քաղաքացին ինքնահրկիզվել է, գրում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ օպերատիվ են գործել պարեկները, շտապօգնության բժիշկներն ու քաղաքացիները՝ մարելով տղայի վրա առաջացած կրակը, ապա նրան տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում ասել են, որ ամեն ինչ հանկարծակի է ստացվել։
«Ամեն ինչ ակնթարթային եղավ: Չգիտենք, թե ոնց այդ տղան իր վրա բենզին կամ սալյարկա լցրեց, բայց միայն նկատեցինք կրակը ու հալալ էր, թաղի բնակիչներով, պարեկներով, բժիշկներով, փրկարարներով ու ոստիկաններով նրա վրա առաջացած կրակը մարեցին ու տեղափոխեցին շտապօգնության ավտոմեքենան: Թե ով էր, չգիտենք, քանի որ եթե մեր թաղեցի լիներ, հաստատ կճանաչեինք»,- նշել են քաղաքացիները:
Նշվում է, որ քաղաքացին Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Զ. Մ.-ն է: