Նոյեմբերի 28-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի «Հաստոցաշինարարական գործարան»-ի մոտ վթարի հետևանքով իրենց մոտ մահացած վիճակում անհայտ քաղաքացի են տեղափոխել, գրում է Shamshyan.com-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 70-ամյա Սերյոժա Սարուխանյանն է, ում հարազատները հայտնել են, որ նույն օրը ժամը 07:55-ի սահմաններում Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենան վարելիս Չարենցավան քաղաքի Շինարարների փողոցում Սարուխանյանը հանկարծամահ է եղել, ինչի հետևանքով ավտոմեքենան բախվել է մայթեզրին գտնվող ծառին ու քարե պարսպին: