Ձեզ ենք ներկայացնում առաջիկա շաբաթվա՝ դեկտեմբերի 4-9-ի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Բոլոր սկզբունքային հարցերը, ամենայն հավանականությամբ, ձեզ չի հաջողվի լուծել, բայց, այնուամենայնիվ, արժե փորձել: Կիրակի օրը հաջող կլինեն ուղևորություններն ու ճանապարհորդությունները:
Ցուլ
Այս շաբաթ փոփոխության կզգաք։ Հնարավորություն կլինի բարձրացնել ձեր սոցիալական կարգավիճակը: Երեքշաբթի օրը չարժե միայնակ կարևոր որոշում կայացնել։ Հինգշաբթի օրը լավ կլինի ներել հին վիրավորանքները և մտածել նոր գործերի մասին։
Երկվորյակ
Դուք մեկ շաբաթ կանցկացնեք հարմարավետ միջավայրում՝ ձեզ համար հաճելի մարդկանց հետ։ Ձեր ծրագրերը կամաց-կամաց սկսում են իրագործվել։ Աշխատանքը Ձեզ կուրախացնի ամուր աշխատավարձով և հարմար գրաֆիկով։ Ձեր եռանդով և ակտիվությամբ կարող եք ամրապնդել ձեր դիրքերը։ Անձնական կյանքում հաճելի փոփոխություններ սպասեք։
Խեցգետին
Աշխատեք այս շաբաթ սովորականից ավելի մեղմ լինել, հատկապես մտերիմների հետ հարաբերություններում։ Երեքշաբթի օրը հաջող օր է նոր նախագծեր սկսելու և բժշկական խնդիրները լուծելու համար: Ձեր կյանքում նոր փուլ է սկսվում, աշխատանքում կպահանջվի լիարժեք նվիրվածություն և ունեցած բոլոր գիտելիքների կիրառում: Բայց դուք սպասում եք կարիերայի վերելքին․ ուրբաթ օրը ձեր երազանքը կարող է իրականություն դառնալ:
Առյուծ
Աշխատեք չմոռանալ ձեր պարտականությունների մասին և չկուտակել ընթացիկ գործերը։ Եղեք նրբանկատ։ Ցանկալի չէ քիթը ուրիշների գործերի մեջ խոթել, ավելի լավ է նախ զբաղվել սեփական խնդիրներով։ Հինգշաբթի օրը հաջողությամբ, առանց ձգձգումների, կլուծվեն կարիերայի հարցերը։ Ուրբաթ օրը զգույշ եղեք գործարար թղթերի հետ՝ պայմանագրեր ու գործարքներ կնքելիս: Հանգստյան օրերը նվիրեք պասիվ հանգստի։
Կույս
Թվում է, թե ոչ վաղ անցյալում դուք կարևոր որոշում եք կայացրել, և այն արդեն բարենպաստ ազդեցություն է թողնում ձեր կյանքի վրա: Երեքշաբթի օրը հրաժարվեք դատարկ խոսակցություններից։ Հինգշաբթի օրը անիմաստ է պլանավորմամբ զբաղվելը, գործեք ըստ ստեղծված հանգամանքների։
Կշեռք
Աշխատավայրում, անկախ նրանից, թե ինչ ջանքեր եք գործադրում, դեռևս էական փոփոխություններ չեն սպասվում։ Բայց չնայած դրան, կարող եք կարիերայի աճ ունենալ։ Այս շաբաթ դուք կարող եք հաջողությամբ լուծել ձեր բնակարանային խնդիրները:
Կարիճ
Ձեր աննկարագրելի էներգիան թույլ չի տա ձեզ հանգիստ նստել: Կազմակերպչական գործունեությունը լավագույնս կհաջողվի: Դուք կգտնեք հաջողություն և շահույթ: Շրջապատողները ավելի հաճախ կնկատեն և ըստ արժանվույն կգնահատեն ձեր ունակությունները։
Աղեղնավոր
Այս շաբաթ դուք պետք է ուշադրություն դարձնեք այն նշաններին, որոնք ճակատագիրն է ուղարկում: Չորեքշաբթի օրը ցանկալի է զերծ մնալ կտրուկ արտահայտություններից։
Այծեղջյուր
Ժամանակն է հիշել ձեր սիրելիին: Աշխատանքի և անձնական կյանքում բարենպաստ շրջան է գալիս։ Այնուամենայնիվ, փորձեք իրատես մնալ և մի գերագնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները: Մասնագիտական առումով ձեզ սպասում է լրացուցիչ ծանրաբեռնվածություն։
Ջրհոս
Շաբաթը կանցնի աշխատանքի և հոգսերի մեջ: Հինգշաբթի օրը կգա մի պահ, որը բարենպաստ կլինի որոշ արդյունքների ամփոփման, հաշվարկի և վերլուծության համար: Աշխատեք մինչև այս օրն ավարտին հասցնել այն գործերը, որոնք ենթակա են ավարտին։
Ձկներ
Այս շաբաթ կհայտնվեք իրադարձությունների կենտրոնում։ Կիրակի օրը աշխատեք չխորտակվել տնային հոգսերի մեջ։