Վայոց ձորի մարզի Բարձրունու հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից բացված կրակի հետևանքով զոհված Գերասիմ Առաքելյանը Եղեգնաձորից էր, գրում է NEWS.am-ը։
Նշվում է, որ 31-ամյա Գերասիմ Առաքելյանը կոչումով լեյտենանտ էր, ուներ 3 տարեկան աղջիկ։
«Ապրում էր ընտանիքի հետ, շատ համեստ էր, լավ ընտանիքից էր։ Միայն լավ բաներ կարող եմ ասել»,- լրատվամիջոցի հետ զրույցում նշել է համայնքապետարանի աշխատակիցը։
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, ադրբեջանական կրակոցից զոհվել էր զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։
ՀՀ ԱԳՆ խստորեն դատապարտել էր ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող այս գործողությունները։