Դեկտեմբերի 5-ին ժամը 18:00-ի սահմաններում, մահվան ելքով վթար է տեղի ունեցել Երևան քաղաքում, գրում է Shamshyan.com-ը։
Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Թևոս Ս.-ն իր վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Սաֆարյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան կին հետիոտնի, վերջինս տեղում մահացել է։
Նշվում է, որ հետիոտնը փողոցն անցել է չթույլատրելի հատվածով, աղբատար ավտոմեքենան էլ հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում: