Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 18:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» այգու դիմաց, Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան ստորգետնյա անցման վրա վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, գրում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ վրաերթի ենթարկվածներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Աղբյուրի՝ տեղեկություններով մահացածն ու վիրավորներն ընտանիքի անդամներ են՝ մայրը, տատը և թոռը։ Մահացողը մայրն է, ով հղի էր: Նշվում է, որ վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն Armenia Today-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի մասին մանրամասներ կարող է ներկայացնել վաղն առավոտյան։