Հայ ջութակահարուհի Աստրիդ Պողոսյանն արժանացել է Magnolia Silver մրցանակին՝ չինական Շանհայ քաղաքի զարգացման գործում ներդրած ավանդի համար, հայտնում է Global Times-ը։
«Ես այստեղ եմ մեծացել, և ընկերներիս մեծ մասը չինացիներ են: Արտաքինով գաղթական եմ, բայց շատ «չինական սիրտ» ունեմ»,- թերթին ասել է Պողոսյանը։
Հայուհին մրցանակ է ստացել Շանհայի սիմֆոնիկ նվագախմբի զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Ըստ թերթի՝ նա այս տարի դարձել է մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրներից մեկը։
16 տարեկան հասակում Շանհայ ժամանելով՝ Պողոսյանը, որն այժմ 30 տարեկան է, ասել է, որ տարիների ընթացքում լավ է ինտեգրվել քաղաքին՝ մասնագիտական աշխատանքից մինչև առօրյա կյանք և համայնքային կամավորական գործունեություն:
Շանհայը պարգևատրում է արտագաղթածներին 1989 թվականից: Այս տարվա Magnolia Silver մրցանակակիրները 50 մարդ են 15 երկրներից, ովքեր «իրենց տաղանդով և նվիրվածությամբ նպաստել են Շանհայի կենսունակությանը, բարգավաճմանը և առաջընթացին՝ քաղաքը դարձնելով ավելի լավ վայր»:
Նախատոնական շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար
Ձեզ ենք ներկայացնում 2024-ի վերջին շաբաթվա՝ դեկտեմբերի 23-ից 30-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։ Խոյ Այս շաբաթ դուք...