«Զատիկ» երեխաների աջակցման կենտրոնի 12 տարին չլրացած տղա սաների նկատմամբ կատարվել են սեքսուալ բնույթի գործողություններ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Աղբյուրը հայտնում է, որ մեղադրանք է առաջադրվել Վազգեն Սամվելի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, որը «Զատիկ»-ի սաներ Ա. Մ.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ, օգտագործելով վերջինների անօգնական վիճակը, կատարել է սեքսուալ բնույթի այլ գործողություններ:
Թերթը հիշեցնում է, որ այս տարի դիտորդ խմբի անդամները գնացել էին «Զատիկ» երեխաների աջակցման կենտրոն և խիստ մտահոգություններ էին հայտնել։ Ինքնավնասման փորձեր` երեխաների մոտ, ինքնասպանության մտքեր՝ անչափահաս հղիի մոտ, կապտուկներ՝ մյուս երեխաների մարմնին. դիտորդներն ահազանգում են՝ Երևանի «Զատիկ» աջակցության շուրջօրյա կենտրոնի երեխաներն իրենց մտահոգիչ պատմություններ են պատմել։
«Ինչպես կարևոր է այս ենթադրյալ դեպքերը՝ լույս սփռվի սրանց վրա, այնպես էլ, իհարկե, մեղավորները, առնվազն՝ կարողությունները զարգանան այն մարդկանց, ովքեր չունեն համապատասխան կարողություններ և ովքեր կարող են և մեղավոր են եղել այս իրավիճակի համար»,- «Ազատության» հետ զրույցում ասել էր դիտորդական խմբի անդամ Հայկ Մկրտչյանը: