Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ հայտնել է, որ ուրախ է հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակման համար՝ կոչ անելով կողմերին հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքել, տեղեկացնում է Vaticannews-ը։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության պայմանագիր կկնքվի:
«Ես ուրախ եմ զգալի թվով հայ և ադրբեջանցի զինվորականների ազատ արձակման համար։ Հույսով եմ նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների այս դրական ազդակին։ Կողմերին և նրանց առաջնորդներին կոչ եմ անում հնարավորինս շուտ հաշտության պայմանագիր կնքել»,- ասել է նա:
Դեկտեբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, ըստ որի՝ Ադրբեջանն ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների: Նույն օրն ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին ազատ արձակվող 32 հայ զինծառայողների անունները։