Դեկտեմբերի 11-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, ինչի հետևանքով մայրն ու անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց, գրում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 08:20-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային փողոցում՝ «Լիա» սուպերմարկետի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 40-ամյա Դավիթ Մ.-ի վարած Nissan մակնիշի և 50-ամյա Լուսինե Ա.-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Կոտայքի մարզի բնակիչներ 11-ամյա Արևիկ Մ.-ն, 9-ամյա Առնո Մ.-ն և Երևանի բնակիչ, 37-ամյա Վարդուհի Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ըստ դեպքի վայրում հավաքվածների, «Վեոլիա ջրի» թերի աշխատանքի հետևանքով կեղտաջրերը դուրս են եկել դիտահորից և ողողել ճանապարհը, առաջացել է կեղտաջրի մերկասառույց, որն էլ առաջացրել է վթարը։