Հայկական ծագումով ռուս ճարտարապետ Ռուբեն Առաքելյանը 2024 թվականին կնշանակվի Կազանի գլխավոր ճարտարապետ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Ռուբեն Առաքելյանը ռուսական նոր միջավայրում աճող ամենատաղանդավոր ճարտարապետներից է։ Նա ընդունեց առաջարկը և հաջորդ տարի կամավոր հիմունքներով կդառնա Կազանի գլխավոր ճարտարապետը»,- ասել է Կազանի քաղաքապետ Իլսուր Մետշինը՝ Կազանիշի ճարտարապետաշինարարական ֆորումում։
Առաքելյանը՝ WALL ճարտարապետական բյուրոյի համահիմնադիրը, կվերահսկի Քաղաքաշինության ինստիտուտը։ Համաժողովում նա ներկայացրել է նաեւ Կրեստովնիկով եղբայրների նախկին գործարանի շենքի վերանորոգման հայեցակարգը։
«Մենք ոգեշնչված ենք և արդեն տեսնում ենք վերանորոգված շենքի նախագծի ուրվագծերը, որն անշուշտ կդառնա Կազանի հասարակական, գործարար և մշակութային կյանքի կենտրոնը»,- հավելել է Կազանի քաղաքապետը՝ մեկնաբանելով Առաքելյանի նախագիծը։