Սուրբծննդյան տոնավաճառի առանձին հատված տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, հայտնել է Երևանի քաղաքապետարանը։
«Հաշվի առնելով, որ նախորդ տարի Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված Սուրբծննդյան տոնավաճառի տաղավարների մատուցած ծառայությունները որակապես չեն համապատասխանել համայնքի սահմանած չափորոշիչներին ու պահանջներին՝ երևանցիներին լավագույն որակի ծառայություններ մատուցելու նպատակով այս տարի որոշում է կայացվել Սուրբծննդյան տոնավաճառի տաղավարները տրամադրել առանձին կազմակերպությունների»,- հայտնել է քաղաքապետարանը։
Գերատեսչությունից նաև հայտնել են, որ տոնավաճառի բոլոր տեղերն արդեն զբաղեցրած են։