Հրազդանի կիրճում շաբաթ և կիրակի օրերին ավտոմեքենաների երթևեկությունը կարգելվի, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:
«Երթևեկությունը կարգելվի շաբաթ և կիրակի օրերին՝ 06:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում: Ներկա պահին բոլոր ճանապարհային նշանները վերականգնված են և ամբողջությամբ կահավորված»,- նշեց նա՝ հավելելով, որ նպատակը մարզվող քաղաքացիների անվտանգության ապահովումն է ու առողջ ապրելակերպի խրախուսումը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը մատնանշեց պատշաճ վերահսկողության անհրաժեշտության մասին, այլապես արգելքը չի աշխատի: Հարությունյանի խոսքով՝ քաղաքապետարանը ճանապարհային ոստիկանության հետ քննարկել է հարցը, և հույս հայտնել, որ Պարեկային ծառայությունը հետևողական կլինի: