Մուրացան» ԲԿ-ում 16-ամյա տղա է մահացել, հայտնում է Shamshyan.com-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ տղայի հայրը մեղադրում է «Արաբկիր» բժշկական կենտրոնի բուժաշխատողներին՝ պատշաճ բուժում չնշանակելու համար։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ 54-ամյա Արամ Ս.-ն և հայտնել է, որ «Մուրացան» բժշկական կենտրոն տեղափոխված իր հարազատը մահացել է։
Տեղում Արամ Ս.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ 2 շաբաթ առաջ «Արաբկիր» բժշկական կենտրոնում բուժաշխատողների կողմից պատշաճ բուժում չնշանակելու հետևանքով իր որդին՝ 16-ամյա Կոնստանտին Ս.-ն, ով հետո տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն, վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Դեպքի առթիվ «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաժշկական փորձաքննություն: